Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պուտինը եւ Օբաման գործնական հարաբերություններ ունեն. Սպիտակ տուն

Պուտինը եւ Օբաման գործնական հարաբերություններ ունեն. Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման գործնական հարաբերություններ են պահպանում: Այս մասին հուլիսի 30-ին լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

«Ես ձեզ կարող եմ հիշեցնել, թե ինչպես Է նախագահ Օբաման նկարագրել նախորդ դեպքերում իր հարաբերությունները նախագահ Պուտինի հետ: Նա դրանք նկարագրել Է որպես գործնական»,- ասել Է  Սպիտակ տան տիրոջ պաշտոնական ներկայացուցիչը: Դրա հետ մեկտեղ, ընդգծել Է նա, Օբաման նաեւ «նշել Է նախագահ Պուտինի ունակությունն ու պատրաստակամությունը խոսելու ուղղակի, եւ դա վերաբերում Է, այդ թվում, այն ոլորտներին, որտեղ (Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ) տարաձայնություններ կան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am