Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Գեղարքունիքում երեխաների թունավորման պատճառը կպարզվի լաբորատոր փորձաքննության արդյունքում

Գեղարքունիքում երեխաների թունավորման պատճառը կպարզվի լաբորատոր փորձաքննության 
արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզայի կենտրոնը հուլիսի 30-ին ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավելի երեխաներ: Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործող ամառային դաշտային ճամբարից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի մամուլի բաժնից, ծառայության տեսուչներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ճամբար, վերցրել են սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ, առկա սննդամթերքից՝ հիմնականում պահածոյացված, ինչպես նաև ճամբարում օգտագործվող ջրից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության, որի արդյուքների մասին կհայտնվի լրացուցիչ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, հաշվի առնելով սեզոնային ռիսկերը, ներկայումս մշտադիտարկում է իրականացվում հանրապետության հանգստյան գոտիներում, առողջարաններում և ամառային ճամբարներում՝ պարզելու և կանխարգելելու հանրային սննդի կազմակերպման հարցում բացթողումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am