Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կիմ Չեն Ընը հայտարարել Է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի դեմ պատերազմի պատրաստվելու անհրաժեշտության մասին

Կիմ Չեն Ընը հայտարարել Է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի դեմ պատերազմի պատրաստվելու 
անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկա Է եղել Ժողովրդական Հանրապետության ռազմաօդային ուժերի զորավարժություններին, որոնք համարել Է «ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի դեմ պատերազմի նախապատրաստություն»: Ինչպես հաղորդել Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, Կիմ Չեն Ընն այդ հայտարարությունն արել Է Կալմա ռազմակայան այցելելուց հետո. որը գտնվում Է Վոնսան նավահանգստային քաղաքից ոչ հեռու՝երկրի՝ արեւելյան ափին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարժանքը, որը գործակալությունն անվանել Է ռազմաօդային մրցումներ», անցկացվել Է 1950 – 1953 թվականների Կորեական պատերազմի արդյունքներով զինադադարի համաձայնագրի ստորագրման 62-րդ տարեդարձի առթիվ:      

Այս մրցույթը «պետք Է արմատական շրջադարձ իրականացնի զինավարժանքներում, որոնք նպատակամված են պատերազմի նախապատրաստմանը, որը լի Է ամերիկացի իմպերիալիստների եւ կորեացի մի խումբ խամաճիկների հետ հաշվեհարդար տեսնելու ցանկությամբ, խամաճիկներ, որոնք համակված լինելով ամերիկամետ խելացնորությամբ, դիմակայություն են հրահրում հայրենակիցների միջեւ», մեջբերում Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը ԿԺԴՀ-ի առաջնորդի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am