Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Թուրքիան Ինջիրլիքի ռազմաբազան ԱՄՆ-ի համար բացել է քրդերին չաջակցելու պայմանով

Թուրքիան Ինջիրլիքի ռազմաբազան ԱՄՆ-ի համար բացել է քրդերին չաջակցելու պայմանով

 ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությունների շրջանակում թուրքական Ինջիրլիք ավիաբազան ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիոն ինքնաթիռների համար բացման մասին ձեռք բերված համաձայնությունում քրդերին օդային աջակցություն ցուցաբերելու մասին խոսք չկա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական DemokratHaber-ը, թուրքական ԱԳՆ-ի խոսնակ Թանժու Բիլգիչն այդ առնչությամբ լրագրողներին ասել է, որ «միայն ԻՊ-ի դեմ գործողությունների համար ձեռք բերված համաձայնությունը Սիրիայի հյուսիսում քուրդ մարտիկներին օդային աջակցության ապահովում չի ներառում»:

Թուրքական կայքը զարմանք է հայտնում, որ «ԻՊ-ի դեմ գործողություններում ԻՊ-ի դեմ պայքարող քրդերին օդային աջակցություն չկա»:

«Ավելին, այդ համաձայնությունից հետո Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում օդային հարվածներ են հասցրել ԻՊ-ի երեք թիրախներին, սակայն դրանից անմիջապես հետո թուրքական F-16 ռմբակոծիչները ռմբահարել են Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճամբարները», -նշել է կայքը:

Ինչպես երեւում է, վախենալով, որ ԻՊ-ի դեմ անզիջում պայքարում հաջողություններ գրանցած սիրիացի քուրդ զինյալները, հնարավոր է, ինքնավարություն հռչակեն Սիրիայում` «վարակելով» թուրքաբնակ քրդերին նույնն անել նաեւ Թուրքիայում, Անկարան ԱՄՆ-ին թույլատրել է օգտվել Ինջիրլիքից` PKK-ի դեմ իր ռազմական գործողություններին չմիջամտելու պայմանով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am