Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ամերիկացի գործարարն առաջարկում է ստեղծել նոր հանրապետություն փախստականների համար

Ամերիկացի գործարարն առաջարկում է ստեղծել նոր հանրապետություն փախստականների 
համար

ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրեական ծագմամբ ամերիկացի գործարար, միլիոնատեր Ջեյսոն Բուզին, ով Սան Ֆրանցիսկոյում զբաղեցնում է կարեւորագույն դիրք անշարժ գույքի շուկայում, առաջարկում է ստեղծել պետություն, որտեղ կապրեն միայն փախստականները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  The Huffington Posт-ը, գործարարը վստահ է, որ կյանքի կոչվելու դեպքում իր նախագիծը կդառնա արմատական որոշում ամբողջ աշխարհում լուրջ խնդիր հանդիսացող միգրացիան կանխելու համար: Նա ծրագիրն անվանել է «Փախստականների պետություն» եւ առաջարկում է օգտագործել աշխարհի վրա չբնակեցված մի տարածք կամ որեւէ կղզու հատված:

Նա վստահ է, որ Դոմինիկյան Հանրապետությունը կամ Ինդոնեզիան պատրաստ կլինեն իրենց տարածքից մի հատված վաճառել նոր պետության համար: Բուզին վստահ է նաեւ, որ նոր ձեւավորվող երկիրը կդառնա նոր տունը աշխարհում ապրող 59,5 միլիոն փախստականների համար:  Համաձայն ծրագրի, նոր պետության լեզուն պետք է լինի անգլերենը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am