Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կոբզոնը Սևաստոպոլում երգել է ֆրանսիացի պատգամավորների համար

Կոբզոնը Սևաստոպոլում երգել է ֆրանսիացի պատգամավորների համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը հուլիսի 24-ին ֆրանսիական խորհրդարանական պատվիրակության և Ղրիմի դաշնային շրջանի ղեկավարների հանդիպման ժամանակ երգ է կատարել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝վկայակոչելով interfax-russia.ru-ն, նա Ֆրանսիայի ազգային ժողովի անդամների համար կատարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային և ֆրանսիական ռազմական օդաչուների ընկերության մասին երգ:

«Ֆրանսիայում գործընկերներիս շրջանում շատ ընկերներ ունեմ: Ելույթներ եմ ունեցել Միրեյ Մաթյեյի, Շառլ Ազնավուրի հետ: Նրանք իմ ընկերներն են, և ոչ մի պատժամիջոց դա չի փոխի»,-նշել է Կոբզոնը:

Երգելն ավարտելուց հետո նա ֆրանսերեն բացականչել է՝ «Կեցցե Ֆրանսիան, Կեցցե Ռուսաստանը»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am