Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Այս տարի ամենաբարձր գնանկումն արձանագրվել է բանջարեղենի ապրանքային խմբում

Այս տարի ամենաբարձր գնանկումն արձանագրվել է բանջարեղենի ապրանքային խմբում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա հունվարից Հայաստանում արձանագրվել է 2.5 տոկոս գնաճ, սակայն հետագա ամիսներին աստիճանաբար գնանկման միտում է արձանագրվել: Այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: «Եթե գնանկումը փետրվարին և մարտին այդքան էլ էական չի եղել՝ ընդամենը 0.1 տոկոս, ապա ապրիլից սկսած՝ գնանկումը զգալի է: Ապրիլին նկատվել է 0.4 տոկոս գնանկում, մայիսին՝ 0.5 տոկոս, իսկ հունիսին՝ 1.4 տոկոս: Եթե սա համեմատենք նախորդ տարվա հունիսին սպառողական գների ընդհանուր մակարդակի հետ, ապա կարող ենք ասել, որ այդ մակարդակը նույնն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարտիրոսյանը:

2015թ. հունիսին 2014թ. մայիսի համեմատ 1.4 տոկոս գնանկման պարագայում պարենային ապրանքների գները նվազել են 3 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները՝ 0.6 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է 0.1 տոկոս աճ: «Պարենամթերքներից 13 ապրանքախմբերից 7-ում արձանագրվել է գնանկում 0.1-30.9 տոկոս: Ամենաբարձր գնանկումն արձանագրվել է բանջարեղենի ապրանքային խմբում՝ 30.9 տոկոսով: Մնացած 6 ապրանքային խմբերում արձանագրվել է գնաճ 0.1-13.3 տոկոսով: Վերջին մեկ ամսում ամենաբարձր գնաճը եղել է մրգի ապրանքային խմբում՝ 13.3 տոկոսով»,- ասաց նա:

Մարտիրոսյանն ընդգծեց, որ գնանկում է արձանագրվել կաթնամթերքի գծով՝ 1.7 տոկսով, ձկնամթերքի գծով՝ 1.4 տոկոսով: Հացամթերքի և մսամթերքի գծով արձանագրվել է 0.1 տոկոս գնանկում, շաքարավազի գծով՝ 0.5 տոկոս: «Մյուս ապրանքային խմբերում արձանագրվել է գնաճ: Եթե բանջարեղենի ապրանքային խմբում դիտարկում ենք առանձին տեսակներ, ապա առավելագույն գնանկում արձանագրվել է լոլիկի գներում, որը նվազել է շուրջ 3 անգամ, կանաչ պղպեղի և սմբուկի գները նվազել են շուրջ 2.5 անգամ: Ես պետք է նշեմ, որ նախորդ տարվա մայիսի համեմատ կարտոֆիլի գներն այս տարի շուրջ երկու անգամ նվազել էին, սակայն հունիսին գները հավասարվել են, իսկ հունիսի 20-ի դրությամբ կարտոֆիլի գներն ավելի բարձր էին, քան անցած տարի»,- նշեց Գուրգեն Մարտիրոսյանը:

2015թ. հունիսին 2014թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ Հայաստանում սպառողական գներն աճել են 5.5 տոկոսով: Պարենային ապրանքների գների աճը կազմել է 5.5 տոկոս, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 7 տոկոսով, ծառայությունների սակագները՝ 4.1 տոկոսով: Այս ժամանակահատվածում 12-ամսյա պարբերականությամբ պարենային 13 ապրանքախմբերից երեքում արձանագրվել է գնանկում, իսկ 10 ապրանքային խմբերում արձանագրվել է գնաճ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am