Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԱՊՀ երկրները խթանում են գործակցությունը հար­կային և ֆինանսական հետախուզության ոլորտներում

 ԱՊՀ երկրները խթանում են գործակցությունը հար­կային և ֆինանսական հետախուզության 
ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ երկրների հար­կային հետաքննության և ֆինանսական հետախուզության մարմինները խորացնում են համագործակցությունը. կողմերի միջև ստորագրվել է արձանագրություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հուլիսի 7-ին Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների հար­կային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) նախագահ,  ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ Ռոբերտ Գալոյանը և Ֆինանսական հետախուզության մարմինների համակարգող խորհրդի (ՖՀՄՀԽ) նախագահ, ՌԴ ֆինանսական դիտարկման ծառայության տնօրեն Յուրի Չիխանչինը արձանագրություն են ստորագրել:

Փաստաթզթով նախատեսվում է աջակցել ԱՊՀ անդամ պետություններում ՀՀՄՂՀԽ և ՖՀՄՀԽ ներկայացուցիչների միջև աշխատանքային կապերի ստեղծման, տեղեկատվության և միջազգային իրավապահ գործունեության փորձի ու վերլուծական աշխատանքների արդյունքների փոխանակման հարցերում, ինչպես նաև համատեղ մասնակցություն՝ հատուկ գործնական, օպերատիվ կանխարգելման միջոցառումներին, համաժողովներին, ցուցահանդեսներին, տեղեկատվության փոխանակման բարելավմանն ու ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով ապահովմանն առնչվող միջազգային ծրագրերին:

Նախատեսվում է նաև  ՀՀՄՂՀԽ և ՖՀՄՀԽ անձնակազմերի ուսուցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am