Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ավստրիան պետք է վաղուց դատապարտած լիներ Հայոց ցեղասպանությունը. Լիբանանում Ավստրիայի դեսպան

Ավստրիան պետք է վաղուց դատապարտած լիներ Հայոց ցեղասպանությունը. Լիբանանում 
Ավստրիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ավստրիան պետք է վաղուց ճանաչած ու դատապարտած լիներ Հայոց ցեղասպանությունը՝ որպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դրա ականատես ու իրազեկ հիմնական պետություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայ դատի կենտրոնական խորհրդի կայքը, Հայ դատի Լիբանանի հանձնախմբի պատվիրակության հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել այդ երկրում Ավստրիայի դեսպան Ուրսուլա Ֆերինկրին: Դեսպանը հավելել է, որ Ցեղասպանության ճանաչումը զգայուն հարց է Ավստրիայում ` հաշվի առնելով այնտեղ գործող թուրքական հոծ համայնքը:

Հուլիսի 6-ին կայացած հանդիպմանը Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել դեսպանին վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Ավստրիայի խորհրդարանի դիրքորոշման համար և երախտիքի պաշտոնական նամակ փոխանցել:

Հայկական կողմը նաև ընդգծել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ավստրոհունգարական կայսրությունը եղել է Օսմանյան կայսրության դաշնակիցը, և այդ իսկ պատճառով Ավստրիան պետք է ճանաչի և դատապարտի Ցեղասպանությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի քաղաքացիական գործընթացների, այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և ցեղասպանությունների ու մարդկության դեմ ոճիրների կանխարգելման հարցերի վերաբերյալ:

Համանման այցելություններ են նախատեսվում Բրիազիլիայի և Լյուքսեմբուրգի դեսպանատներ:

Ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանը խորհրդարանի նախագահ Տորիս Պյուրեսի առաջարկով հոտնկայս լռությամբ հարգել են ցեղասպանութան զոհերի հիշատակը: Նիստին խորհրդարանի քաղաքական վեց կուսակցությունների ղեկավարները որդեգրել են Հայոց ցեղասպանությունը ճանչող համատեղ հայտարարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am