Արցախից հաստատեցին Գերման Ստերլիգովի այցը որպես զբոսաշրջիկ
10:16, 7 Հուլիս 2015
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի իշխանությունները հաստատել են ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանն ասաց, որ ռուս գործարարը գրանցվել է որպես զբոսաշրջիկ: «Գերման Ստերլիգովը ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական բաժնում որպես զբոսաշրջիկ է գրանցվել»,-ասաց Սարգսյանը:
Հուլիսի 6-ին ոուսական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, որ գործարար, հայտնի ֆերմեր, իսկ նախկինում՝ «Ալիսա» բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը Սլոբոդայում վաճառել է ամբողջ գույքն ու Ռուսաստանից փոխադրվել Լեռնային Ղարաբաղ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում