Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Եվրոպայի առաջատար ֆոնդային ինդեքսները նվազում են Հունաստանում կայացած հանրաքվեից հետո

Եվրոպայի առաջատար ֆոնդային ինդեքսները նվազում են Հունաստանում կայացած հանրաքվեից հետո

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Stoxx Europe 600 համաեվրոպական ինդեքսը, որը միավորում Է «հին Եվրոպայի» 18 արդյունաբերապես զրագացած երկրների 600 խոշոր, միջին եւ փոքր ընկերություններ, սակարկությունների ընթացքում 1,59 տոկոսով իջել Է՝ մինչեւ 377,33 կետ՝ նվազագույնը փետրվարի 17-ից ի վեր, տեղեկացնում Է «Արմենրեսը»:

Լոնդոնի ֆոնդային սակարանի գլխավոր ինդեքսը (FTSE100) իջել Է 0,77 տոկոսով, Ֆրանկֆուրտինը (DAX) 1,5 տոկոսով, Փարիզինը (CAC 40)՝ 1,63 տոկոսով: Բացի դրանից, դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը նվազել Է 0,51 տոկոսով՝ մեկ եվրոյի դիմաց մինչեւ 1,1057 դոլար:    

Եվրոպայի ֆոնդային հարթակներում նվազումը տեղի Է ունենում Հունաստանում կայացած հանրաքվի արդյունքների ֆոնի վրա: 

Նեդրողները կրճատում են դիրքերը ռիսկային ակտիվներում՝ երկյուղ կրելով, թե իրադրաձությունների հետագա շղթան կարող Է հանգցնել եվրոյի համար անդառնալի հետեւանքների, նշել Է «Պրոմսվյազբանկի» վերլուծաբան Իլյա Ֆրոլովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am