Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Երևանի Բուսաբանական այգում այրվել է բուսածածկ տարածք

Երևանի Բուսաբանական այգում այրվել է բուսածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿ և ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 5-6-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Երևանի Բուսաբանական այգում այրվել է 3000 քմ բուսածածկ տարածք, Արտաշատի խճուղում` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մոտակայքում` 4000 քմ խոտածածկ տարածք, Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում` 2000 քմ, Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտակա գազալցակայանի մոտակայքում` 5000 քմ, Սևաստոպոլյան փողոցի թիվ 11 տան մոտակայքում` 2000 քմ, Խաղաղ Դոն փողոցում` Էրեբունի ԲԿ-ի մոտակայքում` 1000 քմ, Լվովյան փողոցի թիվ 9 շենքի մոտակա այգում` 1 հա բուսածածկույթ, Արարատի մարզի Այգեզարդ գյուղում` 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երվանդ Շահազիզի փողոցին հարակից տարածքում` 3000 քմ խոտածածկ տարածք և 30 բերքատու ծառ, Աշտարակ քաղաքի Կարմրավոր եկեղեցու մոտակայքում` 1500 քմ, Ուջան գյուղի գերեզմանատան մոտակայքում` 10000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի Ռոսիա փողոցի 4-րդ շենքի մոտակայքում` 1500 քմ, Բյուրեղավան քաղաքում` 2000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am