Յուրա Մովսիսյանը խոսել է առաջիկայում լիաժեք մարզվելու հնարավորության մասին
10:35, 6 Հուլիս 2015
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ և Մոսկվայի «Սպարտակ» ակումբի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը լիահույս է, որ շուտով կվերադառնա լիարժեք մարզման:
«Եթե ընդհանուր առմամբ նայենք, ապա առողջությանս հետ ամեն ինչ կարգին է: Սակայն անհագստանալու մի շարք առիթներ ունեմ: Կարծում եմ, որ բոլոր խնդիրներին շուտով լուծում կտրվի և հույս ունեմ, որ կկարողանամ մարզվել ամբողջական ուժով: Եկել եմ այստեղ, որ մարզվեմ ծանրաբեռնվածությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մովսիսյանի խոսքերը մեջ է բերում Sport-express պարբերականը:
Մոսկվայի «Սպարտակ»-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Շվեյցարիայում: Թիմի հետ է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկ այլ անդամ` Արազ Օզբիլիսը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում