Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հույները վճռականորեն մերժել են վարկատուների առաջարկությունը

Հույները վճռականորեն մերժել են վարկատուների առաջարկությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հույներն ամփոփել են հանրաքվեի արդյունքները, որի ընթարքում քաղաքացիներն իրենց կարծիքն են հայտնել վարկատուների եռյակի (ԱՄՀ, ԵԿԲ եւ Եվրահանձնաժողով) առաջարկած՝ խնայողության ծրարգի վերաբերյալ: Քվեարկաության պաշտոնական տվյալները հրապարակվել են երկրի արտգործնախարարության կայաքում, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:

Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակումից հետո «դեմ» Է հանդես եկել ժողովրդական հարցման մասնակիցների 61,31 տոկոսը, «կողմ»՝ 38,69 տոկոսը: Անվավեր Է ճանաչվել քվեաթերթիկների 5,8 տոկոսը: Մասնակցությունը կազմել Է 62,5 տոկոս. հանրաքվեն ճանաչվում Է կայացած, եթե դրան մասնակցում Է գրանցված ընտրողների առնվազն 40 տոկոսը: Քվեարկությանը մասնակցելու իրավունք Է ունեցել 9,9 միլիոն քաղաքացի:

Ավելի վաղ երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ողջունել Է հույների «համաձակ ընտրությունը» եւ հայտարարել Է, որ երկրի կառավարությունը պատրաստ Է վերադառնալու վարկատուների հետ բանակցությունների սեղանի շուրջը: Նրա խոսքով՝ առաջին հերթին, անհրաժեշտ Է հասնել բանկային համակարգի վերականգնման, ինչպես նաեւ պարտքի վերաձեւակերպման:

«Վաղը Հունաստանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջը, եւ մեր գլխավոր նպատակը կլինի երկրի ֆինանսական կայունության վերականգնումը»,- հայտարարել Է նա ազգին հղած հեռուստաուղերձում:   

Սակայն Եվրամիության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով՝ հույն ընտրողների ընտրությունը նշանակում Է ուղղակի հրաժարում վարկատուների հետ բանակցություններից:

Մասնավորապես, Եվրախմբի ղեկավար Երուն Դեյսելբլումը հայտարարել Է, որ հանրաքվեի արդյունքը «շատ ցավալի կազդի Հունաստանի ապագայի վրա»:    

Իսկ Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելն ասել Է, որ «դժվար Է պատկերացնել», թե ինչպես կարող են վերսկսվել բանակցությունները Հունաստանի հետ:

Գաբրիելի խոսքով՝ Ցիպրասը եւ նրա կառավարությունը երկրին տանում են «օտարացման եւ հուսահատության» ճանապարհով:

Այն բանից հետո, երբ հանրաքվեի արդյունքը հասկանալի Է դարձել, Հունաստանի նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը, որը պայքարում Էր, որպեսզի ընտրողները քվեարկեն «կողմ», հրաժարական Է տվել «Նոր դեմոկրատիա» ընդդիմադիր աջ կենտրոնամետ կուսակցության ղեկավարի պաշտոնից:

Լուսանկարը Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am