Տասնհինգամյա դպրոցականը հոր ավտոմեքենայով վրաերթ է կատարել
18:45, 4 Հուլիս 2015
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում հուլիսի 3-ին հաղորդում է ստացվել, որ 15-ամյա Արթուր Ս.-ն, վարելով հորը պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, ժամը 21:00-ի սահմաններում՝ Միկրոշրջան թաղամասից Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 1978թ. ծնված Լիանա Կ.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքի առնչությամբ կատարվում է քնություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում