Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Իրանի իշխանությունների հետ քննարկել Է միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագիրը

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Իրանի իշխանությունների հետ քննարկել Է միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Իրանի ղեկավարության հետ քննարկել Է միջուկային ծրագրի վերաբերյալ ապագա համապարփակ համաձայնագրի կատարման ստուգումների հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հուլիսի 3-ին ՄԱԳԱՏԷ-ի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում Է, որ Ամանոն Թեհրանից վերադառնալուց առաջ Իրանի ղեկավարության հետ իրանական միջուկային ծրագրի հնարավոր ռազմական բաղադրիչների հարցերը քննարկել Է համապարփակ համաձայնագրի մշակման շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» եւ Իրանի բանակցությունների համատեքստում, որն ավարտական փուլ Է թեւակոխել Վիեննայում:

«Ես կարծում եմ, որ երկու կողմերն ավելի լավ են ըմբռնում  դեպի կարգավորում առաջխաղացման առանձին քայլերը, թեեւ ավելի շատ աշխատանք կպահանջվի»,-հայտարարության մեջ ներկայացված Է Ամանոյի խոսքը:

Դրանում ասվում Է, որ Ամանոն հանդիպումներ Է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եւ Անվտանգության բարձրագույն ազգային խորհրդի քարտուղար Ալի Շամհանիի հետ: Դրանցից առաջ Վիեննայում Ամանոն հանդիպում Է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:

ՄԱԳԱՏԷ-ի հաղորդագրության մեջ նաեւ ասվում Է, որ Ամանոյի՝ Թեհրան այցի նպատակը եղել Է «իրանական միջուկային ծրագրի մնացած բոլոր հարցերի լուծմանն ուղղված աշխատանքի շարունակումը, ներառյալ հնարավոր ռազմական ասպեկտները պարզելը»:

Բանակցությունների ընթացքում նաեւ արծարծվել Է գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մշակման՝  Վիեննայում ընթացող գործընթացը, որի վրա աշխատում են միջազգային միջնորդների «վեցյակը» եւ Իրանը, եւ որի կատարումը պետք Է ստուգի ՄԱԳԱՏԷ-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am