Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Շարմազանովը նշում է Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի կարևոր ձեռքբերումները

Շարմազանովը նշում է Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի կարևոր ձեռքբերումները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Երևանի Բաղրամյան պողոտայում ընդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ակցիայի արդյունքում երեք կարևոր ձեռքբերում է առանձնացնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում  ԱԺ փոխնախագահն առաջին ձեռբերումը  համարեց այն հանգամանքը, որ այդ ակցիայի արդյունքում Հայաստանն ապացուցել և վերահաստատել է իր տեղն ու դերը ժողովրդավարական երկրների շարքերում:

«Երկրորդ ձեռքբերումն այն եմ համարում, որ մեր սիրելի երիտասարդները իրենց պայքարով հասան նրան, որ մասնակից լինեն որոշումների կայացմանը: Նրանց որևէ մեկը չարհամարհեց: Իրենց պայքարի արդյունքում նրանք հասան նրան, որ էներգետիկ համակարգի առողջացման համար իրականացվող քայլերին մասնակից լինեն: Նույն այն աուդիտին, որի մասին արդեն Նախագահը հայտարարել է, նրանք պետք է գան և մասնակցեն: Ամեն ինչ լինելու է բաց և հրապարակային, չի լինելու բան, որ նրանք չտեսնեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց Շարմազանովը:

Երրորդ ձեռքբերումն Էդուարդ Շարմազանովը համարում է այն, որ ոչ մի քաղաքացի իր գրպանից ավելի փող չի վճարելու: «Հանրապետության ղեկավարն արդենա հայտարարել է, որ թանկացման ամբողջ բեռն իր վրա է վերցնելու կառավարությունը, իսկ կառավարության ղեկավարն էլ հայտարարել է, որ փոխհատուցումը չի լինելու պետական բյուջեի միջոցներից: Սա էլ համարում եմ շատ կարևոր ձեռքբերում մեր ողջ ժողովրդի համար, որը եղավ այդ բողոքի ակցիայի արդյունքում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովի խոսքով՝ այս ձեռքբերումները պետք է ոգևորեն երիտասարդությանը, ստիպեն ավելի ակտիվ մասնակցել երկրում տեղի ունեցող զարգացումներին, մասնակցել ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտին: Նա ընդգծեց հաջողության հասնելու ճանապարհը ոչ թե մերժողական դիրքորոշումն է, այլ երկխոսությունը՝ կոչ անելով երիտասարդներին գնալ հենց երկխոսության ճանապարհով:

Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ երիտասարդությունը ոգևորված է իր իսկ ձեռքբերումներով, ինչի մասին է խոսում այն հանգամանքը, որ Բաղրամյան պողոտայում ցուցարարների թիվը գնալով պակասում է: «Երիտասարդները տուն են գնում բավարարված: Տուն են գնացել, որովհետև տեսել են, որ իշխանությունը լսել է ժողովրդի ձայնը: Տուն են գնում նրանք, ովքեր բավարարված են: Իսկ նրանք, ովքեր շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում, ես հույս ունեմ, որ կմասնակցեն աուդիտին: Մենք օդում խոստումներ չենք տալիս: Մենք ասում ենք, որ Հայաստանի էներգետիկ դաշտն առողջացման կարիք ունի, իսկ մենք պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ, որին ցանկալի կլինի, որ մասնակցեն մեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»,- եզրափակեց Շարմազանովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am