Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի բասկետբոլի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց ՄԳՈւ-ի դեմ մրցավեճում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց ՄԳՈւ-ի դեմ մրցավեճում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի մինչեւ 20 տարեկանների բասկետբոլի հավաքականը հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց: Այս անգամ Վիկտոր Ուսկովի սաները Մոսկվայում մրցեցին Ռուսաստանի Ուսանողական լիգայի հաղթող ՄԳՈւ-ի հետ եւ հաղթեցին 91:80 հաշվով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:

Հավաքականի կազմում միավորներ բերել են հետևյալ բասկետբոլիստները` Արտյոմ Թավաքալյան-2, Միքայել Պողոսյան-18, Սերգեյ Պոլուխին-16, Անդրեյ Կոնստանտինով-16, Էդգար Բաբայան-8, Ռիչարդ Էլմոյան-5, Նիկիտա Զախարով-4, Մհեր Պետրոսյան-2 և Ռաֆիկ-Ուզունյան-1:

Հայաստանը նախապատրաստվում է հուլիսի 9-ից 19-ը Հունգարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am