Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Գերմանացիների մեծամասնության կարծիքով՝ Հունաստանը պետք Է մնա ԵՄ-ի կազմում

Գերմանացիների մեծամասնության կարծիքով՝ Հունաստանը պետք Է մնա ԵՄ-ի կազմում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը կարծում Է, որ Հունաստանը պետք Է ԵՄ-ի կազմում մնա նույնիսկ այն դեպքում, եթե հուլիսի 5-ին կայանալիք հանրաքվեում ընտրողները դեմ քվեարկեն բարեփոխումների փաթեթին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 3-ին հաղորդել Է գերմանական ntv24 հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի պատվերով անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքում Աթենքին ԵՄ-ի կազմում պահելու օգտին արտահայտվել Է գերմանացիների 61 տոկոսը, 59 տոկոսը կարծում Է, որ հույները պետք Է մնան նաեւ եվրոգոտում: Հակառակ կարծիքն են հայտնել հարցվածների, համապատասխանաբար, 32 եւ 32 տոկոսը:

Դրա հետ մեկտեղ հարցվածների 41 տոկոսը ենթադրում Է, որ հանրաքվեում Հունաստանի քաղաքացիները կքվեարկեն բարեփոխումների փաթեթի դեմ, 44 տոկոսը գտնում Է, որ կհաղթի «Այո» տարբերակը:

Հունաստանի նկատմամբ Բեռլինի քաղաքականությունը բացասական Է գնահատում հարցման մասնակիցների 50 տոկոսը, 40 տոկոսն այն դրական Է համարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am