Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պետդումայում պաշտպանել են ԵԱՏՄ-ի երկրների համար «Եվրասիա-24» նորությունների ալիքի ստեղծումը

Պետդումայում պաշտպանել են ԵԱՏՄ-ի երկրների համար «Եվրասիա-24» նորությունների ալիքի ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետդումայի ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին պաշտպանում Է «Եվրասիա-24» նորությունների ալիք ստեղծելու գաղափարը, որը տեղեկատվություն կհաղորդեր Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների իրադարձությունների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: 

«Մենք դեռ երբեմն օնլայն ռեժիմով չգիտենք ինչ Է կատարվում միմյանց մոտ: Մենք այդ մասին իմանում ենք Համացանցից: Մեզ միասնական լրատվական ծածկույթ Է հարկավոր Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքի վրա»,-ասել Է Սլուցկին ԵԱՏՄ-ի երիտասարդ առաջնորդների առաջին համաժողովում, որը ընթանում Է Պետդումայում: Նա հիշեցրել Է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկել Է ստեղծել «Եվրասիա-24» լրատվական ալիք:

«Դա շատ լավ գաղափար Է, բարձրակարգ գաղափար…  Նորությունների նման ալիքի նախնական մշակումներ կան: Կարծում եմ, որ առաջիկա տարիներին երիտասարդությունը մեզ կտա մեր երկրների միասնական լրատվական տարածության վերականգնման այն գաղափարները, որոնք մենք կկարողանան միասին կյանքի կոչել»,-հավելել Է Սլուցկին:

Լուսանկարը` РИА Новости


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am