Նոր աշխատատեղերի բացումը կլինի Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում
17:25, 2 Հուլիս 2015
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր եւ ծանոթացել դրանց աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը հանդիպել է աշխատակիցների հետ և ընդգծել, որ նոր աշխատատեղերի բացումը և արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացումն այսուհետ էլ կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Բակո Սահակյանը նաև նշել է, որ նախատեսվում է իրականացնել մի շարք նոր ծրագրեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում