Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գիտնականները մարդու մահվան ժամանակը որոշելու նոր մեթոդ են գտել

Գիտնականները մարդու մահվան ժամանակը որոշելու նոր մեթոդ են գտել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի մի խումբ հետազոտողներ՝ խոզի օրգանիզմի հյուսվածքներով մի շարք փորձեր կատարելուց հետո, սովորել են որոշել մարդու մահվան ստույգ ժամանակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես ասում են գիտնականները, նոր տեխնոլոգիան թույլ Է տալիս մահվան վրա հասնելու ժամանակը մինչեւ մեկ ժամ ճշտությամբ որոշել նույնիսկ 10 օր անցնելուց հետո:

Կենդանաբաններն ապացուցել են, որ խոզի հյուսվածքների  որոշակի պրոտեիններ ժամանակի ընթացքում քայքայվում են շատ կանխատեսելի կերպով, ինչը թույլ Է տալիս մեծ ճշգրտությամբ որոշել մահվան ժամանակը:    

Այս առնչությամբ, հաշվի առնելով խոզի եւ մարդու կառուցվածքի նմանությունը, նույն համալսարանի պաթոլոգոանատոմները վերլուծել են մարդու հյուսվածքի 60 նմուշներ եւ հանգել այն եզրակացության, որ մահացած մարդկանց մկանային սպիտակուցներում դիտվում են համանման գործընթացներ:

Այժմ գիտնականների խումբը մտադիր Է հետազոտության արդյունքները համակարգել ըստ սեռի, ջերմաստիճանի, խոնավության եւ մարմնի զանգվածի ինդեքսի:   

Գիտնականները համոզված են, որ տեխնիկայի հղկվելուն պես այն կիրառություն կգտնի քրեագիտության  մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am