Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանում բողոքի ցույցերի պատճառները բացառապես տնտեսական են. «Ինտեր ՌԱՕ» -ի խորհրդի նախագահ

Հայաստանում բողոքի ցույցերի պատճառները բացառապես տնտեսական են. 
«Ինտեր ՌԱՕ» -ի խորհրդի նախագահ

ՄՈՍԿՎԱ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտի բարդ իրավիճակը, որտեղ հոսանքի գնի բարձրացման որոշումն առաջացրեց բողոքի զանգվածային ցույցեր, ունի բացառապես տնտեսական, և ոչ քաղաքական պատճառներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՏԱՍՍ գործակալությանն այս մասին հայտարարել է «Ինտեր ՌԱՕ» -ի խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը: «Հայաստանում էլեկտրաէներգետիկ ոլորտի շուրջ ստեղծված իրավիճակն ունի բացառապես տնտեսական պատճառներ, այստեղ քաղաքական ոչինչ չկա»,- ասել է Կովալչուկը: Նա հայտարարել է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն ողջունում է ասուդիտի անցկացման գաղափարը: «Համոզված եմ, որ այս աուդիտի արդյունքում հետևություններ կարվեն, որոնք կհաստատեն ոլորտում համակարգային փոփոխությունների նպատակահարմարությունը»,- նման համոզմունք է հայտնել խորհրդի նախագահը:

«Ինտեր ՌԱՕ» -ի ղեկավարը նաև նշել է, որ ՀԷՑ-ի կրած վնասները Հայաստանում գործող համակագարի կանոնակարգման հետևանք են: «ՀԷՑ» ՓԲԸ-ի կրած երկարաժամկետ կորուստները պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում գործող էլեկտրաէներգիայի սակագների կարգավորման համակարգով ու շուկայի գործունեությունը կարգավորող կանոններով», - ասել է Կովալչուկը:

«Ինտեր ՌԱՕ»-ն վերահսկում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ), որը մենաշնորհային դիրք ունի Հայաստանի էլեկտրաէներգիայի բաշխման համալիրում: Ընկերությունը, հայտնվելով ծանր ֆինանսական իրավիճակում, դիմել է Հայաստանի ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հոսանքի գինը 40 տոկոսով բարձրացնելու պահանջով: ՀԾԿՀ-ն մասամբ բավարարել է ՀԷՑ-ի պահանջը` էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելով 17 տոկոսով:  

Հունիսի 19-ից Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում մեկնարկել են բողոքի ցույցերը` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում նստացույց են սկսել` պահանջելով կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացումը: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-ի երեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլմինչև այժմ այն շարունակվում է: Չնայած ՀՀ Նախագահի` հունիսի 27-ի հայտարարությունից հետո, ըստ որի` մինչև ՀԷՑ-ում միջազգային աուդիտի ավարտը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման բեռը, ցուցարարների մի մասը Բաղրամյան պողոտայում դեռևս շարունակվում է բողոքի ակցիան ըննդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am