Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՌԴ-ն 6 մլն դոլար կհատկացնի Հայաստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի պարենային անվտանգությանը

ՌԴ-ն 6 մլն դոլար կհատկացնի Հայաստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի 
պարենային անվտանգությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը 6 մլն դոլար կմուծի ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպության հիմնադրամ՝ 2015-2017 թվականներին Հայաստանին, Ղրղզստանին եւ Տաջիկստանին օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԴ կառավարության համապատասխան որոշումը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, կամավոր մուծումն արվելու Է պարենային անվտանգության եւ սննդի, ինչպես նաեւ գյուղատնտեսության կայուն զարգացման ապահովման գործում այդ երկրների կառավարություններին տեխնիկական օգնության ցուցաբերման ծախսերը ֆինանսավորելու համար: Երեք տարվա ընթացքում մուծվելու Է 2-ական մլն դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am