Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Քարու անապատում աշխարհի խոշորագույն աստղադիտակի կառուցման առաջին փուլը կնստի 650 մլն եվրո

Քարու անապատում աշխարհի խոշորագույն  աստղադիտակի կառուցման 
առաջին փուլը կնստի 650 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Աֆրիկայի Քարու անապատում աշխարհի խոշորագույն «մեկկիլոմետրանոց աստղադիտակի» կառուցման առաջին փուլը կնստի 650 միլիոն եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նախագծի տնօրեն Բեռնի Ֆանարոֆը: «Տնօրենների խորհուրդը որոշել Է, որ աստղադիտակի ստեղծման առաջին փուլի արժեքը չպետք Է գերազանցի 650 միլիոն եվրոն: Երկրորդ փուլը շատ ավելի թանկ կարժենա, բայց դրա համար կպահանջվի յոթ – ութ տարի»,- հայտարարել Է նա Դուրբանում կայացած աստղագիտական կոնգրեսում: Այժմ Քարուում ընթանում Է «Մեերքատ» աստղադիտակի կառուցումը, որը «Մեկ քառակուսի կիլոմետր մակերեսով անտենաների զանգվածի» (Square Kilometer Array - SKA) կամ «Մեկկիլոմետրանոց աստղադիտակի» նախակարապետն Է:

«Մեերքատը» կունենա 12 – 18 մետր տրամագծով 64 անտենաներ եւ պետք Է 2017 թվականի կեսերին սկսի հետազոտել Տիեզերքը: 2021 թվականին դրա անտենաները կմիանան SKA-ի 133 ափսեներին: «Այսպիսով, SKA-ի առաջին փուլում գործի կդրվի 197 անտենա»,- ասել Է Ֆանարոֆը:

SKA-ի 2,1 միլիարդ դոլար արժողությամբ ընդհանուր միջազգային նախագծում «Մեերքատի» բաժինը կազմում Է 25 տոկոս: SKA կոնսորցիումի մեջ մտնում են ինը երկրներ՝ Կանադան, Չինաստանը, Մեծ Բրիտանաիա, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը, Նոր Զելանդիան եւ Ավստրալիան: Վիթխարի աստղադիտակը պետք Է կառուցված լինի 2024 թվականին:

Ֆանարոֆը նշել Է, որ մասնակից երկրների կառավարությունները մտադիր են ստեղծել միջազգային կազմակերպություն, որպեսզի SKA-ի նախագծի ֆինանսավորումն ապահովեն մինչեւ 2018 թվականին դա կառուցման սկիզբը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ստեղծվող ինտեգրալ կառուցվածքի զգայունությունը պետք Է այնքան բարձր լինի, որ թույլ տա գրանցել 15 պարսեկ (գրեթե 46 լուսային տարի) հեռավորությունից եկող ազդանշանները, ինչն զգալիորեն կմեծացնի արտաերկրային բանականության հայտնաբերման շանսերը: Շուրջ 3 հազար անտենաները ցանցին  միացած կլինեն գերհամակարգիչների միջոցով՝ ի վերջո կազմելով վիրտուալ անտենա՝ մեկ քառակուսի կիլոմետր մակերեսով ափսե:      

«Մենք կկարողանանք Տիեզերքում տեսնել այն, ինչն անմատչելի Է մյուսներին: Աֆրիկան արժանի վայր Է դառնում  գիտական հետազոտությունների համար»,- ընդգծել Է Բեռնի Ֆանարոֆը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am