Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ֆրանսիան ցավում է Ադրբեջանի հետ սահմանին հայ զինծառայողի մահվան կապակցությամբ

Ֆրանսիան ցավում է Ադրբեջանի հետ սահմանին հայ զինծառայողի մահվան 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան քննադատում և ցավում է հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների, բռնության ցանկացած դրսևորման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման դիրքորոշում հայտնեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպատիեն` մեկնաբանելով հունիսի 26-ին ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, որի հետևանքով զոհվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրեմյանը:

«Մեր դիրքորոշումը հստակ է ու պարզ. պետք է ջանքեր գործադրել խուսափելու շեղման ցանկացած  և նման գործընթացներից: Բնականաբար, մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհված զինվորի ընտանիքին և մերձավորներին: Կատարվածը ցավալի իրադարձություն էր»,- ասաց դեսպանը:

«Սակայն այս ամենը չի նշանակում, որ տեղի ունեցածի պատճառով մենք պետք է հրաժարվենք մեր որդեգրած քաղաքականությունից:  Ֆրանսիան ջանք չի խնայի շարունակել իր գործուն մասնակցությունն ունենալ բանակցային գործընթացի պահպանման հարցում»,- հավելեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դեսպանը` կոչ անելով հակամարտության կողմերին խորամուխ լինեն հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների որոնման աշխատանքներին:

Ադրբեջանական կողմը հունիսի 26-ին ժամը 18:30-ի սահմաններում ակտիվ կրակ է վարել ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ`կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում ցավոք զոհվել է նաև ՀՀ ԶՈւզինծառայող շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը` ծնված 1987թ: Հատկանշական է, որ այդ հենակետերի հատվածում վերջին մեկ տարում կրակահերթեր առհասարակ չէին եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am