Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հրաչյա Հարությույանի արտահանձման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություն չկա

Հրաչյա Հարությույանի արտահանձման վերաբերյալ դեռևս հստակ 
պայմանավորվածություն չկա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ավտովթարի գործով դատապարտված հայազգի Հրաչյա Հարությունյանին  արտահանձնելու հարցի շուրջ դեռևս պաշտոնական հաստատում չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնեց, որ բանակցությունները ռուսական կողմի հետ դեռևս շարունակվում են և արտահանձնման պայմանավորվածություն չկա:

«Արդարադատության նախարարությունը շարունակում է արտահանձնման շուրջ բանակցությունները: Դա շարունակական գործընթաց է: Նախարարությունը հետամուտ է այդ հարցին և հարազատների հետ միշտ կապի մեջ է: Եթե ժամանակ առ ժամանակ հարազատներին պետք է լինում Հրաչյա Հարությունյանին վերաբերող տեղեկատվություն, նախարարությունը նրանց տրամադրում է իրավական խորհրդատվություն»,- ասաց Խաչատրյանը:

Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր Պոդոլսկից Կուրիլովո ուղևորվող 64 ուղևոր տեղափոխող ավտոբուսին: Պատահարի հետևանքով զոհվել էր 18 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 40-ը: Մոսկվայի Տրոիցկի դատարանի կողմից մեղավոր ճանաչված Հրաչյա Հարությունյանը դատապարտվեց 6 տարի 9 ամիս ազատազրկման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am