Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Որևէ մեկը թանկացման կողմնակից չէ. Շարմազանով

Որևէ մեկը թանկացման կողմնակից չէ. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել են ինչպես ներքաղաքական, այնպես էլ Հայաստանի էներգետիկ անվտանգությանն առչնվող հարցեր: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմանազնովը նշեց, որ որևէ մեկը, այդ թվում երկրի Նախագահը, թանկացման կողմնակից չէ, ավելին, ըստ Շարմազանովի, իշխանություններն ու ցուցարարները նույն բանն են ուզում: «Էներգետիկ անվտանգության հարցերը բավական կարևոր են ՀՀ իշխանությունների համար և խնդիրը ոչ միայն 6-7 դրամն է: Սա գործընթացի սկիզբն է, ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի մեր երկրի էներգետիկ անվտանգությունը լինի կայուն: Էներգետիկ համակարգը պետք է առողջացվի, որևէ մեկը չի ցանկանում թանկացում, որևէ մեկը դրա կողմնակիցը չէ, խնդիրն ավելի գլոբալ է, կառավարությունը ներկայացրել է իր կարծիքը և խնդիրը չարաշահումների մեջ չէ: Այդ 7 դրամի մեջ որևէ չարաշահում ներառված չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Շարմազանովը: Նրա խոսքով` պետք է ամեն ինչ անել, որպեսզի խնդիրը լուծվի, սակայն դա օրերի հարց չէ: ՀՀԿ խոսնակը նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի էներգետիկ անվտանգության խնդիրը լուծում ստանա: Շարմազանովը նշեց, որ հարգում են ակտիվիստների խաղաղ ելույթները, այդ միջոցով իրենց իրավունքների համար պայքարելը, և կարևորեց, որպեսզի բոլոր գործընթացներն անցնեն խաղաղ ճանապարհով: «Բարձր ենք գնահատում նաև ոստիկանության գործողությունները և բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին: Այսօր տեսնում ենք, որ գործընթացներն իրականացվում են փոխադարձ հարգանքի մթնոլորտում»,- ասաց ՀՀԿ խոսնակը: «ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ունենանք հնարավորինս կայուն էներգետիկ անվտանգության համակարգ: Նիստի ընթացքում քննարկվել է նաև ՀՀ նախագահի հանդիպումը ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ: Երկու կարևոր հարց է քննարկվել և դրական լուծում ստացել: Առաջինը` ՀՀ նախագահն առաջարկել է ռուս գործընկերներին ՀԷՑ-ում իրականացնել աուդիտ և մեր գործընկերները համաձայնել են, որ այն անցկացվի հնարավորինս թափանցիկ և հրապարակային»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Պատասխանելով հարցին, թե որքանով է անհրաժեշտ նոր աուդիտի անցկացումը, արդյոք նախորդը վստահելի չէ, Շարմազանովն ասաց, որ եթե դրա անհրաժեշտությունը չլիներ, ապա ՀՀ նախագահը նման առաջարկ չէր անի:

 

Շարունակելի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am