Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արոնյանը պարտվեց Ստավանգերի մրցաշարի 4-րդ տուրում

Արոնյանը պարտվեց Ստավանգերի մրցաշարի 4-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նորվեգական մրցաշարում պարտություն կրեց: Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը խաղում էր Վեսելին Թոփալովի հետ և անսպասելի պարտություն կրեց: Մյուս պարտիաներում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը պարտվեց Անանդին, իսկ Գրիշչուկը հաղթեց Համերին: Ոչ-ոքի գրանցվեց Կարուանա-Վաշիե-Լագրավ, Գիրի- Նակամուրա պարտիաներում:

Մրցաշարային աղյուսակի առաջատարը 3,5 միավորով Թոփալովն է: Արոնյանն ունի միայն 1 միավորով և 10 շախմատիստների շարքում 8-րդն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Լեւոն Արոնյանը հունիսի 15-26-ը Ստավանգերում մասնակցում է «Նորվեգական շախմատ-2015» գերմրցաշարին: Նրա մրցակիցներն են Կարլսենը, Կարուանան, Անանդը, Նակամուրան, Թոփալովը, Գրիշչուկը, Գիրին, Վաշիե-Լագրավը, Համերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am