Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Երկրին Է մոտենում Իկարիոս աստղակերպը

Երկրին Է մոտենում Իկարիոս աստղակերպը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իկարիոս աստղակերպը հունիսի 16-ին Երկրին կմոտենա ռեկորդային մոտ հեռավորությամբ: Այն սպառնալիք չի ներկայացնի մոլորակի համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NASA-ն:

Սպասվում Է, որ Երկրի հետ Իկարիոսի մերձեցումը տեղի կունենա համաշխարհային ժամանակով ժամը 15:39-ին (Երեւանի ժամանակով 19:39-ին): Մոլորակից հեռավորությունը կկազմի ութ միլիոն կիլոմետր. դա 21 անգամ ավելի Է Երկրի եւ Լուսնի միջեւ ընկած հեռավորությունից:

Իկարիոս աստղակերպը Երկրին Է մոտենում յուրաքանչյուր 9, 19 եւ 38 տարին մեկ: Երկրին Իկարիոսի հաջորդ ռեկորդային մերձեցումը տեղի կունենա, ինչպես սպասվում Է, 2090 թվականի հունիսի 14-ին, երբ մոլորակի եւ աստղակերպի միջեւ հեռավորությունը կկազմի 6,5 միլիոն կիլոմետր՝ Երկրի եւ նրա արբանյակի միջեւ ընկած 17 հեռավորություն:

Իկարիոս աստղակերպը դասվում Է ապոլոնների խմբին: Այն  1949 թվականին հայտնաբերել Է գերմանացի աստղագետ Վալտեր Բաադեն ԱՄՆ-ի Փալոմարի աստղադիտարանում, եւ  հայտնաբերված առաջին երկրամերձ օբյեկտներից մեկն Է: Աստղակերպի տրամագիծը հասնում Է շուրջ մեկ կիլոմետրի, այն շարժվում Է խիստ ձգված ուղեծրով:

Լուսանկարը` AndrewBuck / Wikipedia


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am