Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սան Պաուլոյի քաղաքապետարանն անցկացրել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նիստ

Սան Պաուլոյի քաղաքապետարանն անցկացրել է  Ցեղասպանության 100-րդ 
տարելիցին նվիրված նիստ

ՍԱՆ ՊԱՈՒԼՈ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլական Սան Պաուլոյի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստ, որին բացի տեղի բարձրաստիճան պաշտոնյաներից, ներկա են եղել նաև Բրազիլիայի հայկական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև Սան Պաուլոյում Ուրուգվայի հյուպատոս Ֆլավիա Պատրիսիա Պիզանո Ռեջջիոն, Իսրայելի և Կանադայի հյուպատոսները:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով prensaarmenia-ն, Սան Պաուլոյի քաղաքապետարանի խորհրդի անդամ Ժիլբերտու Նատալինին հայտարարել է, որ Բրազիլիան ունի աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ գոյակցության երկար տարիների ավանդույթ։ «Բրազիլիան որդեգրել է հակամարտությունների լուծման երկխոսության և միջնորդության դիրքորոշում։ Այն ինչ անում ենք՝ կոչված է հարգանքի տուրք մատուցելու հայ ժողովրդին։ Որպեսզի հիշենք ոչ միայն այդ տխուր պահը, այլև օրինակ ծառայենք ներկայի ու ապագայի համար, որպեսզի մարդիկ ապրեն ներդաշնակ ու խաղաղ»,- նշել է Նատալինին:

Միաժամանակ, Նատալինին խնդրագիր է ներկայացրել Գերագույն դատարան, պատգամավորների դաշնային պալատ և Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին, որպեսզի Բրազիլիայի բոլոր մարմինները որպես պատմական փաստ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am