Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայ երիտասարդներն ուսումնասիրում են Թբիլիսիի հայկական հուշարձանները

Հայ երիտասարդներն ուսումնասիրում են Թբիլիսիի հայկական հուշարձանները

ԹԲԻԼԻՍԻ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանի որ «Հայ ժողովրդի պատմություն» առարկան Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցներում չի դասավանդվում ո՝չ ծրագրային և ոչ էլ ֆակուլտատիվ մակարդակով, Վիրահայոց թեմի երիտասարդության բաժնի նախաձեռնությամբ ձևավորվել է Պատմության խմբակ, որի անդամ դպրոցականները և ուսանողներն  ուսումնասիրում են հայ ժողովրդի պատմության էջերը: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնից,  խմբակում առաջարկել են ուսումնասիրել Թբիլիսիի հայկական պատմական և մշակութային հուշարձանները, ինչի նպատակով որոշվել է պատմության խմբակում ընդգրկել նաև ճարտարապետությունն ու մշակույթն ուսումնասիրող հայ ուսանողների, որոնց մասնակցությամբ կընթանան աշխատանքներ Թբիլիսիում հայկական հետքը պահպանելու ուղղությամբ:

Այդ նպատակով շուրջ 30 երիտասարդներ ուղևորվել են Վերեի գերեզմանոց, աղբակույտերից մաքրել և բարեկարգել հայերի գերեզման-դամբարանները:

Վերեի գերեզմանատանը հանգչում են հայ հասարակական գործիչներ, գիտնականներ, որոնք զգալի ներդրում են մտցրել Թբիլիսիի մշակութային կյանքի զարգացման գործում: Դրանք քաղաքի այն նվիրյալների շիրիմներն են, որոնց հարազատները աքսորվել, գնդակահարվել կամ տեղափոխվել են արտասահման: Գերեզմանատունը հիմնվել է 19-րդ դարի 30-ականներին և ի սկզբանե եղել է միայն հարուստ և ազնվական ծագում ունեցող մարդկանց հուղարկավորման վայր: Մինչ այժմ գերեզմանոցում պահպանվել են եվրոպացի ճարտարապետների նախագծած մի քանի դամբարաններ, որոնք իրենցից ներկայացնում են արվեստի գլուխգործոցներ և ունեն պատմական-ճարտարապետական արժեք:

«Հայարտուն»-ից հավաստիացնում են, որ նման միջոցառումները շարունակական են լինելու և չեն սահմանափակվի միայն Թբիլիսիով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am