Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ինդոնեզիայում առնվազն 17 երեխա է զոհվել ավտովթարի հետեւանքով

Ինդոնեզիայում առնվազն 17 երեխա է զոհվել ավտովթարի հետեւանքով

 ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 17 երեխա է զոհվել Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 28-ին հաղորդել է The Jakarta Post հրատարակությունը:

Ըստ նախնական տեղեկատվության՝ բեռնատարը, որ թափքում եղել են շուրջ հիսուն երեխաներ, պայթած անվադողի պատճառով դուրս է ընկել ճանապարհից եւ հայտնվել ձորում: Վթարի վայրում աշխատում են փրկարարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am