Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վրաստանի արտաքին պարտքը կազմել Է ավելի քան 4 մլրդ դոլար

Վրաստանի արտաքին պարտքը կազմել Է ավելի քան 4 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պետական արտաքին պարտքի եւ պետական երաշխիքներով վերցված վարկերի ծավալը, հանրապետության ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2015 թվականի ապրիլի 30-ին կազմել Է շուրջ 4,04 միլիարդ դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին: Տարեսկզից Վրաստանի պետական պարտքը նվազել Է 160 միլիոն դոլարով: Ընդհանուր գումարից Վրաստանի կառավարության պարտքը կազմում Է 4,011 միլիարդ դոլար:  

Վրաստանն ունի 17-երկկողմ վարկատու երկիր, որոնց հանդեպ ընդհանուր պարտքը կազմում Է 703,4 միլիոն դոլար: Պետական արժեթղթերը՝ եվրապարտատոմսերը 500 միլիոն դոլար են:

Բացի պետություններից, Վրաստանի վարկատուներ են միջազգային ինստիտուտներ, որոնց միագումար պարտքը կազմում Է 2,8 միլիարդ դոլար:

Բերված տվյալները չեն ներառում պարտքի սպասարկման միջոցները: Արտաքին պարտքի գումարները նշված են 2015 թվականի ապրիլի 30-ի դրությամբ արժույթների փոխարժեքների հաշվառմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am