Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ում տեղի Է ունեցել «Մեծ հաղթանակի դաշնակիցները: Երաժշտական պատմություն» գալա-համերգը

ՅՈՒՆԵՍԿՕ-ում տեղի Է ունեցել «Մեծ հաղթանակի դաշնակիցները: Երաժշտական 
պատմություն» գալա-համերգը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանում, տեղի Է ունեցել «Մեծ հաղթանակի դաշնակիցները: Երաժշտական պատմություն» գալա-համերգը՝ դառնալով եւս մեկն այն միջոցառումների շարքում, որոնք կազմակերպել են Երկրորդ համաշխարհային պատերազմում  հաղթանակի 70-ամյակի առթիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համերգին մասնակցել են երաժշտական համաշխարհային աստղեր: Կազմակերպության բեմում Ռուսաստանը ներկայացրել են Մոսկվայի ջազ նվագախումբը՝ Իգոր Բուտմանի ղեկավարությամբ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Գլուզը: Շոուին մասնակցել են նաեւ Ֆրանսիայի ամենահայտնի եւ սիրելի երգչուհիներից մեկը՝ Միրեյ Մատիեն, ԱՄՆ-ից՝ Ալան Հարիսը եւ Յակով Յավնոն, ջութակահար Սանյա Քրոյտորն Իսրայելից:    

«Այս համերգը միաժամանակ համակված Էր վիթխարի ուրախությամբ եւ վիթխարի թախծով ու կարոտաբաղձությամբ: Ոչ ոք չի մոռացվել, եւ ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ այն մարդկանց, որոնց շնորհիվ մենք այսօր ապրում ենք ազատ աշխարհում, եւ այլեւս պատերազմ չկա: Այսօր մենք տարբեր լեզուներով  կատարեցինք ուրախության հիմնը, ազատության հիմնը»,- ՌԻԱ Նովոստիին ասել Է Միրեյ Մատիեն:  

ՅՈՒՆԵՍԿՕ-ի բեմից հնչել են երգեր ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով, ինչպես նաեւ մի քանի հրեական երգեր: Համերգն ավարտվել Է «Կատյուշա» երգի կատարմամբ:

Լուսանկարը` РИА Новости


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am