Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հեղեղումների պատճառով Հյուսթոնում կանգնեցվել Է տրանսպորտի երթեւեկությունը

Հեղեղումների պատճառով Հյուսթոնում կանգնեցվել Է տրանսպորտի երթեւեկությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում իշխանությունները տեղատարափ անձրեւներից առաջացած հեղեղումների պատճառով կանգնեցրել են մունիցիպալ տրանսպորտի երթեւեկությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին հաղորդել Է NBC հեռուստաալիքը:

ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում արդեն մի քանի օր շարունակվող հեղեղումների պատճառով փակ Է նաեւ Հյուսթոնի՝ նահանգի խոշորագույն քաղաքի, ավտոմոբիլային ճանապարհների մի մասը: 

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ շուրջ 80 հազար բնակիչներ Հյուսթոնում մնացել են առաջին Էլեկտրականության:

Անցած գիշեր քաղաքում ավելի քան 25 սանտիմետր տեղումներ են գրանցվել, տեղատարափը կարող Է շարունակվել եւս մի քանի օր, հաղորդում Է Weather Channel-ը: Մոլեգնող տարերքի պայմաններում Տեխասի նահանգում իրենց տներն ստիպված Է եղել լքել շուրջ 2 հազար մարդ:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Տեխասի նահանգի կենտրոնական մասում հեղեղման ընթացքում գետը քշել-տարել Է այն տունը, որտեղ գտնվում Էր 13 մարդ: Նրանցից 12-ը մինչ այժմ համարվում Է անհայտ կորած:

Միջադեպը տեղի Է ունեցել մայիսի 25-ին Հեյսի օկրուգում: Հեղեղումը բարձրակետին Է հասել վաղ առավոտվան: Տունը քշել-տարել Է ափերից դուրս եկած Բլանկո գետի ջրահոսքը: Ջուրը կառույցը պոկել Է հիմքից, այնուհետեւ հոսանքով քշել ու խփել կամրջին: Առայժմ գտնվել են տան միայն առանձին բեկորներ, մարդկանց ճակատագիրը մնում Է անհայտ:   

Տունը գտնվում Էր Ուիմբեռլիի հովտում՝ այն վայրում, որը ժողովրդականություն Է վայելում հանգստյան օրերին այստեղ հանգստացող զբոսաշրջիկների շրջանում: Ինչպես եւ հարեւան մենատները, այն իրենից փոքրիկ հյուրանոց Էր ներկայացնում:

Փրկվել հաջողվել Է տանը եղած միայն մեկ մարդու: Նրա խոսքով՝ այնտեղ, բացի իրենից, եղել Է 12 հոգի՝ երկու ընտանիք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am