Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

2015-ին 4 խոշոր ցուցադրություններ տեղի կունենան Հայոց ցեղասպանության թեմայով

2015-ին 4 խոշոր ցուցադրություններ տեղի կունենան Հայոց ցեղասպանության 
թեմայով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 4 խոշոր ցուցադրություններ տեղի կունենան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում 2015 թվականի երկրորդ կեսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագարողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Համահայկական խաղերի կապակցությամբ օգոստոսի 1-ին կներկայացվի բացառիկ ժամանակավոր ցուցադրություն՝ «Հայկական սպորտը և մարմնամարզությունն Օսմանյան կայսրությունում» թեմայով: Առաջին նման ցուցադրությունը բացվել է 2009 թվականին սահմանափակ տարածքում: «Այդ ընթացքում մեր հավաքածուն այս թեմայի շուրջ եռապատկվել է»,- ասաց Դեմոյանը:

Իսկ հուլիսի 8-12-ը կայանալու է 15 տարվա մեջ ցեղասպանագետների ամենամասշտաբային հավաքը Հայաստանում: Ցեղասպանությունների ուսումնասիրությամբ զբաղվող 250-300 մասնագետներ կգան Երևան՝ մասնակցելու ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովին:

Մյուս երկու  միջոցառումների մասին Դեմոյանը գերադասեց առայժմ փակագծերը չբացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am