Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Բաքվի Եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշը կտանի Հրաչյա Ռոստոմյանը

Բաքվի Եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի 
դրոշը կտանի Հրաչյա Ռոստոմյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կմասնակցի Բաքվի առաջին Եվրոպական խաղերի բացման պաշտոնական արարողությանը, իսկ դրոշակակիրը կլինի ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: «Բացման արարողությանը մենք մասնակցելու ենք և դրոշն էլ ես կտանեմ, իսկ թե ով կլինի ինձ հետ դեռ կորոշվի: Բաքու գնում ենք հաջող մասնակցելու համար, և յուրաքանչյուր մեդալ մեզ համար հաղթական կլինի: Յուրաքանչյուր մարզիկ, ով որոշել է մանսակցել այս խաղերին, արդեն հերոս է: Լավ արդյունքներ գրանցելու բոլոր նախադրայկները կան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտողար Հրաչյա Ռոստոմյանը:

Անվտանգության երաշխիքները ստացվել են երկու կազմակերպությունից` Միջազգային օլիմպիական կոմիտեից և Եվրոպական օլիմպիական կոմիտեից ու Ադրբեջանի իշխանության կողմից: «Որոշումը միայն մարզական է, այստեղ քաղաքականությունը կապ չունի: Այս խաղերը Բաքվի սեփականությունը չեն: Մեկուսանալ սպորատային կարևորագույն իրադարձություններից մեկից, պետք չէ»,-ասաց Ռոստոմյանը: Այս մրցաշարին չմասնակցելը կարող էր հայ մարզիկներին զրկել այլ մրցաշարերի մասնակցությունից:

Մասնակցության նյութատեխնիկական բազան ամբողջովին ապահովված է: Եվ չնայած Բաքուն հայտարարել էր, որ բոլոր մասնակիցների ֆինանասական ծախսերը վերցնում է իր վրա, Հայաստանը հրաժարվեց դրանից: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կֆինանսավորի հայ մարզիկների մասնակցությունը:  

Խոսելով մարզիկների ծնողների մասին` Ռոստոմյանը փաստեց, որ անձամբ չի խոսել, բայց ծնողների կողմից մի բացասական արձագանք չի լսել: «Մեզ համար Բաքվի խաղերում ընդունելի չէ օլիմպիական կարգախոսը` կարևորը մասնակցությունն է»,-ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը: Ռոստոմյանը շեշտեց, եթե հարցեր են առաջանում այն մարզիկների մասին, ովքեր որոշել են չմասնակցել, օրինակ, Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, ապա պետք է դիմել հենց նրանց: «Իսկ ինչ վերաբերվում է Միհրան Հարությունյանին, ապա նա մեր ազգային Օլիմպիական թիմի լիարժեք անդամն է, ինչպես բոլորը»,-առանձնացրեց նա:

Բաքվի խաղերում Հայաստանը կներկայացնող մարզիներից նրանք, ովքեր կնվաճեն առաջին հորիզոնականը ստանան 50 հազար ԱՄՆ դոլար, երկրորդ տեղը` 30 հազար, իսկ երրորդ տեղը` 20 հազար դոլար: Իսկ մարզիչներին կհատկացվի այդ ամենի 50 տոկոսը: Առաջին խումբը կմեկնի հունիսի 10-ին: Իսկ ընդհանուր պատվիրակություն կլինի 53 անդամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am