Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանը Բաքվի խաղերին կներկայացնեն 3 սամբիստ և մեկ թաեքվոնդիստ

Հայաստանը Բաքվի խաղերին կներկայացնեն 3 սամբիստ և մեկ թաեքվոնդիստ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Բաքվի Եվրոպական խաղերին սամբո մարզաձևում կներկայանա երեք մարզիկներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բաքվի խաղերին կներկայանան Տիգրան Կիրակոսյանը, Աշոտ Դանիելյանը և Սոսե Բալասանյանը: Իսկ թաեքվոնդո մարզաձևում Հայաստանը կներկայացնի մեկ մարզիկ` Արման Երեմյանը:

Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: Բռնցքամարտում Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկներ` Արտյոմ Ալեքսանյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Նիկոլ Հարությունով (81 կգ): Ձյուդոյում` 3 մարզիկներ` 60 կգ քաշային Հովհաննես Դավթյան, 73 կգ քաշային Դավիթ Նիկոսղոսյան և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչ: Հրաձգությունում` 2 մարզիկ` Հրաչիկ Բաբայան, Նորայր Առաքելյան: Հունահռոմեական ոճի ըմբշամարտտում 4 մարզիկ` Ռոման Ամոյան (55 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Կարապետ Չալյան (75 կգ) և Մաքսիմ Մանուկյան (85 կգ): Ազատ ոճայիններ` 6 մարզիկ`  Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Մուրսա Մուրթազալիև (86 կգ), Լևան Բերյանիձեն (125կգ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am