Հաղթանակի 70-ամյակի առթիվ ՌԴ-ում արդեն 33 հազար մարդու համաներում Է հայտարարվել
13:22, 26 Մայիս 2015
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաղթանակի 70-ամյակի առթիվ Ռուսաստանում արդեն 33 հազար մարդու համաներում Է հայտարարվել: Այդ մասին հայտնել Է Պատիժների կատարման համերկրային ծառայության փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Մաքսիմենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Համաներման մասին որոշումն ընդունելու ամսաթվից ի վեր ազատ Է արձակվել 33 հազար 604 մարդ, կալանավորման վայրերից անմիջականորեն ազատ Է արձակվել ավելի քան 5 հազար մարդ»,-ասել Է նա:
Մաքսիմենկոն ճշտել Է, որ համաներման արժանացածների թվում 4 հազարից ավելին դատապարտված են եղել ազատազրկման, այդ թվում՝ Հայրենիքի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած 20 մարդ, որոնք պահվում Էին ուղղիչ գաղութներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում