ԱՄՆ-ը միջամտում է Վրաստանի գործերին. Բուրջանաձե
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միավորված ժողովրդավարական շարժմանե առաջնորդ Նինո Բուրջանաձեն պնդում է, որ ԱՄՆ-ը միջամտում է երկրի ներքին գործերին եւ հովանավորում նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժմանըե:
«Պուտինին փնովող «Ազգային շարժումնե այնքան թանկ է Արեւմուտքի համար, որ նա աչք է փակում ամեն ինչի վրա: Ամերիկացիներն այսօր էլ ամեն ինչ անում են, որպեսզի ընտրությունների ճանապարհով իշխանության բերեն արեւմտամետ ուժերին: Ակներեւ է, որ Բիձինա Իվանիշվիլին չի կարող որեւէ քայլ անել առանց Արեւմուտքի, նրա ֆինանսների 80 տոկոսը տեղաբաշխված է արեւմտյան բանկերումե,- հայտարարել է Բուրջանաձեն «Ասավալ դասավալիե թերթին տված հարցազրույցում:
Դրա հետ մեկտեղ Բուրջանաձեն պնդում է, որ «Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը միջամտում է երկրում լուրջ որոշումների ընդունմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում