Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 27 հազարը. ԱՀԿ

Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 27 
հազարը. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 18-ից ի վեր Արեւմտյան Աֆրիկայում գրանցել է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահվան 15 դեպք եւ վարակման 17 նոր դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Ժնեւում տարածված վիճակագրական տվյալները:

Ընդամենը համաճարակի սկսվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում վտանգավոր հիվանդությունից մահացել է 11 հազար 132 մարդ, վարակվել է 27 հազար 2 բնակիչ: Լիբերիայում զոհերի թիվը 4 հազար 806 է, վարակվածներինը՝ 10 հազար 666: Մայիսի 9-ից այդ երկիրը պաշտոնապես ազատ է հայտարարված Էբոլայից: Սակայն վիրուսն առայժմ հաղթահարված չէ Սիեռա Լեոնեում եւ Գվինեայում: Սիեռա Լեոնեում համաճարակի ընթացքում մահացել է 3 հազար 900 մարդ, վարակվածների թիվը հասնում է 12 հազար 696-ի: Գվիենայում վարակվածներն եւ մահացածներն զգալիորեն քիչ են՝ համապատասխանաբար 3 հազար 640 եւ 2 հազար 418:

Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուհանդերձ, այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում տասը: Բացառություն է կազմում միայն Նիգերիան, որտեղ վարակվել է քսան մարդ, ութը մահացել են:

Մայիսի կեսի դրությամբ հաղորդվել էր, որ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայով հիվանդացությունն ընկել է տարեսկզբից ի վեր ամենացածր մակարդակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am