Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արտաշատցի մարզուհին դարձավ աթլետիկայի Հայաստանի չեմպիոն

Արտաշատցի մարզուհին դարձավ աթլետիկայի Հայաստանի չեմպիոն

ԱՐՏԱՇԱՏ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արտաշատի քաղաքային մարզադաշտում մայիսի 23-ին եւ 24-ին անցկացված աթլետիկայի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությանը, արտաշատցի Օլգա Շիպիլովան 100մ վազք մրցաձեւում դարձավ չեմպիոն` նվաճելով ոսկե մեդալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն, աթլետիկայի մարզիչ Գրիգոր Սիմոնյանը, 4x100 մ եւ 4x400մ փոխանցումավազքում երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրեցին Արտաշատի երկու հավաքական թիմերը: Նիզակի նետում մրցաձեւում Գոռ Գասպարյանը նվաճեց արծաթե մեդալ: «Շատ գոհ եմ հատկապես մեր մարզուհու արդյունքներից: Նա հանդես եկավ գեղեցիկ եւ արհեստավարժ: Ազգությամբ ռուս արտաշատցի մարզուհին դարձավ Հայաստանի չեմպիոն»,- անդրադառնալով իր սաների մրցելույթներին՝ ասաց Սիմոնյանը:Առաջնությանը մասնակցում էին ավելի քան 200 մասնակիցներ Արարատի, Սյունքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզերից, Երեւանից եւ Արցախից: Երկու օր տեւած հուշամրցաշարում մարզիկները մրցեցին 15 մրցաձեւերում` վազք 100 մ, 200 մ, 400 մ, 800 մ, 1500 մ, 3000 մ, արգելավազք, հեռացատկ, եռացատկ, բարձրացատկ, գնդի հրում, սկավառակի, մուրճի նետում, փոխանցումավազք  4x100 մ, 4x400 մ փոխանցումավազք: Առաջնությանը ներկա էին հանրապետության մարզադպրոցների բազմաթիվ մարզիչներ, սպորտի վարպետներ: Մրցաշարին հետեւեցին ավելի քան 40 մրցավարներ: Գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանը: Հաղթողները պարգեւատրվեցին գավաթներով, մեդալներով եւ պատվոգրերով:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am