Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանն ամեն ինչ կանի ԼՂՀ տարածքային ամբողջականության պահպանման համար. Սեյրան Օհանյան

Հայաստանն ամեն ինչ կանի ԼՂՀ տարածքային ամբողջականության 
պահպանման համար. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը երկրի, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության խնդիրներն ապահովում է պատշաճ կերպով: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Այսինքն՝ եթե մեզ հրահրեն, ագրեսիա լինի Արցախի հանդեպ, իսկ մենք Արցախի ժողովրդի խաղաղ արարման երաշխավորն ենք հանդիսանում, ապա մենք անպայման ամեն ինչ կանենք, որպեսզի Արցախի ժողովրդի խաղաղ արարման տարածքը, որն այսօր կոչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ամբողջական մնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը՝ մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի այն հայտարարությունը, թե  «Ադրբեջանի սպառազինվածության պայմաններում«1994թ. ստեղծված անվտանգության գոտին արդեն իսկ բավարար չէ»:

Նախարարը շեշտեց, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է ռազմական գործողությունների դաշտը տեղափոխել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում 1994թ. ստեղծված անվտանգության գոտին արդեն իսկ բավարար չէ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am