Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սենատը մերժել է ամերիկացիների էլեկտրոնային հաղորդակցության հավաքագրումը բարդացնող օրենքի նախագիծը

Սենատը մերժել է ամերիկացիների էլեկտրոնային հաղորդակցության 
հավաքագրումը բարդացնող օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատը մերժել է օրենքի նախագիծը, որով բարդացվում էր հատուկ ծառայությունների կողմից ամերիկացիների էլեկտրոնային հաղորդակցության մասին տվյալների հավաքագրումը, բայց, այնուամենայնիվ, հնարավոր է դարձնում այն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TASS գորրծակալությունը,  Սենատը նաև չի կարողացել երկարաձգել գործող օրենքը, որի ժամկետը լրանում է հունիսի 1-ին: Սպիտակ տունն ավելի վաղ զգուշացրել էր, որ նման սցենարը ազգային անվատանգության համար լի է վտանգներով:

Անցյալ շաբաթ, օրենքի այս նախագիծը, որ պաշտոնապես ստացել է «Ազատության մասին օրենք» անվանումը, ընդունվել էր ԱՄՆ Կենգրեսի Ստորին պալատում: Սպիտակ տունը պաշտպանել էր այդ որոշումը, իսկ ամերիկացի իրավապաշտպաններն էլ վստահեցրել էին, որ օրինագիծը ձեռնտու է ուժայիններին:

ԱՄՆ-ի վարչակազմն իր հերթին կոչ էր արել սենատորներին աջակցել Կոնգրեսի որոշմամը: Այնուամենայնիվ, Սենատը չի կարողացել հավաքել անհրաժեշտ 60 ձայները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am