Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Քեմերոնը Յունկերի, Մերկելի եւ Օլանդի հետ քննարկելու Է Եվրամիության բարեփոխումը

Քեմերոնը Յունկերի, Մերկելի եւ Օլանդի հետ քննարկելու Է Եվրամիության բարեփոխումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը մայիսի 25-ին կայցելի Մեծ Բրիտանիա՝ այդ երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ բանակցելու Եվրամիության բարեփոխման շուրջ, ինչը պնդում Է Լոնդոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Հանդիպումը կկայանա բրիտանական կառավարության ղեկավարի՝ Լոնդոնից ոչ հեռու գտնվող «Չեքերս» նստավայրում: Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում Յունկերը հավաստել Է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի կողմից հրավիրվել Է այցելել Լոնդոն՝ քննարկելու եվրոպական հիմնախնդիրները:

Եվրահանձնաժողովի ղեկավարը չի պատասխանել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալու վերաբերյալ ամերիկացի լրագրողների հարցին:

Դեւիդ Քեմերոնը հաջորդ շաբաթ այցելելու Է Բեռլին եւ Փարիզ՝ հանդիպելու ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպումների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու են Եվրամիության բարենորոգման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի առաջարկները: Այդ մասին Reuters-ին Ռիգայի գագաթնաժողովի կուլիսներում հայտնել են բրիտանական կառավարության աղբյուրներ:

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը ԵՄ-ի վերափոխման վերաբերյալ իր երկրի առաջարկները մտադիր Է հանգամանորեն շարադրել հանրակցության պետությունների ու կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որը հունիսին տեղի Է ունենալու Բրյուսելում:

Քեմերոնը խոստացել Է 2015 թվականի վերջին Մեծ Բրիտանիայում հանրաքվե անցկացնել այն հարցի շուրջ, թե արդյոք երկիրը պետք Է մնա ԵՄ-ի կազմում: Վարչապետն ինքը հայտարարում Է, որ հանդես Է գալիս Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցությունը պահպանելու օգտին, բայց խոստանում Է հանրակցության մյուս ղեկավարների հետ բանակցություններ անցկացնել նրա բարեփոխման շուրջ:

Քեմերոնը հայտարարել Է, որ ինքը ձգտելու Է Եվրամիությունից հասնել այնպիսի միջոցներ սահմանելու իրավունքի, որոնք կպաշտպանեն ազգային շահերը, ինչն անտեղի կդարձնի ԵՄ-ից երկրի դուրս գալը: Միեւնույն ժամանակ վարչապետը չի բացառում այն բանի հնարավորությունը, որ ինքը կաջակցի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն այն դեպքում, եթե եվրոպացի գործընկերները մերժեն բարեփոխման իր պահանջները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am