Արեւելյան գործընկերության» հաջորդ գագաթնաժողովը կարող Է տեղի ունենալ Մոլդովայում
16:11, 22 Մայիս 2015
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը մայիսի 22-ին հայտարարել Է, որ Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին առաջարկել Է «Արեւելյան գործընկերության» հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Քիշնեւում:
«Մոլդովայի նախագահը մասնակիցներին հաջորդ գագաթնաժողովի Է հրավիրել Քիշնեւում: Կարծում եմ՝ 2017 թվականին կտեսնենք»,-ասել Է Շուլցը:
Մայիսի 21-22-ին Ռիգայում տեղի Է ունեցել ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը: Ծրագրի մասնակիցներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում