Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մայիսի 22-26-ին երթեւեկության սահմանափակումներ կմտցվեն Թբիլիսիի կենտրոնում

Մայիսի 22-26-ին երթեւեկության սահմանափակումներ  կմտցվեն Թբիլիսիի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման կապակցությամբ, որը նշվում Է մայիսի 26-ին, Թբիլիսիի կենտրոնում կմտցվեն տրանսպորտի երթեւեկության սահմանափակումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

Մասնավորապես, մայիսի 22-ին Թբիլիսիի ժամանակով ժամը 09:00-ից մինչեւ տոնական միջոցառումների ավարտվելը՝ մայիսի 26-ի երեկո, արգելվելու Է ավտոտրանսպորտի երթեւեկությունը Վարդերի հրապարակով: Ռուսթավելու պողոտան փակելու են մայիսի 24-ին ժամը 21:00-ին:

Ազատության պողոտան կփակվի մայիսի 26-ին ժամը 05:00-ին: Երթեւեկությունը կսահմանափակվի Լեսելիձե, Դիդիանի եւ Լեոնիձե փողոցներում:

Ավելի վաղ Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել Է, որ մայիսի 26-ին հանրապետության Անկախության օրվա տոնակատարությունը թատերականացված շքերթով կսկսվի Ռուսթավելիի պողոտայում: Բացի այդ, ամբողջ օրվա ընթացքում մինչեւ ժամը 20:00-ը Ռուսթավելիի պողոտայում կներկայացվեն պետական տարբեր գերատեսչությունների անկյունները: Կլինի նաեւ  ռազմական տեխնիկայի ցուցահանդես, տեղի կունենան մրցույթներ, մրցումներ, «Ուրախ մեկնարկներ» եւ տարբեր համերգներ: Մասնավորապես, խորհրդարանի շենքի առջեւ ժամը 21:00-ին կսկսվի գալա-համերգ, որը կավարտվի հրավառությամբ:      

Միջոցառումների ծրագիրը հաստատվել Է կազմակերպական հանձնաժողովի նիստում, որը ղեկավարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: 

Վրաստանի Անկախության օրը զորահանդես չի լինի, բայց պաշտպանության նախարարությունն ավիաշու Է խոստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am