Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ծիրանի այսպիսի բերք վերջին 40 տարում չէի տեսել. գյուղատնտեսության փոխնախարարը հիացած էր

Ծիրանի այսպիսի բերք վերջին 40 տարում չէի տեսել. գյուղատնտեսության 
փոխնախարարը հիացած էր

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյուղատնտեսական այս տարում ծիրանի և խաղողի բերքատվությունը զարմացրել է ոլորտի պատասխանատուներին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը  հայտարարեց, որ այս տարի հիանալի բերք է սպասվում:

«Ժամանակից առաջ չընկնենք, սակայն պետք է ասեմ, որ պտղի արտադրության ծավալները կգերազանցեն նախորդ տարիների արդյունքը: Գյուղատնտեսության ոլորտում 40 տարվա աշխատանքի ընթացքում այսպիսի ծիրանի բերք դեռ չէի տեսել:  Հիանալի բերք էր Արմավիրի մարզում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Գալստյանը:

Փոխնախարարի խոսքվ` խաղողի արտադրության ծավալների ավելացումը ևս ոգևորիչ է: Չնայած նախորդ տարի Արմավիրի մարզում հայտնաբերվել էր խաղողի վազի ֆիլոքսերա հիվանդությունը, փոխնախարար Գալստյանը նշում է, որ արդեն իսկ կատարվել են վարակի տարածումը կանխող բոլոր աշխատանքները: «Շուրջ 10 հեկտարի վրա արձանագրվել էր ֆիլոքսերա հիվանդությունը: Այդ այգիների քանդման աշխատանքները իրականացվել են, իսկ հողօգտագործողներին յուրաքանչյուր հեկտարի դիմաց տրվել է 3 մլն 180 հազար դրամի օժանդակություն»,- ասաց նա:

Սամվել Գալստյանը տեղեկացրեց, որ այս տարի ուսումնասիրություններ կարվեն և միջոցառումներ կձեռնարկվեն Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում, որպեսզի ֆիլոքսերա հիվանդությունը տարածում չգտնի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am