Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Նազարբաեւն առաջարկել Է ստեղծել Միավորված եվրասիական տարածություն

Նազարբաեւն առաջարկել Է ստեղծել Միավորված եվրասիական տարածություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, մայիսի 22-ին ելույթ ունենալով Աստանայի տնտեսական համաժողովում, առաջարկել Է ստեղծել Միավորված եվրասիական տարածություն:

«Միավորված եվրասիական տարածության շրջանակներում անհրաժեշտ Է ստեղծել մշտապես գործող հարթակ: Այդ հարթակում առաջարկություններ կմշակվեն մայրցամաքի զարգացման, դրա անդամների միջեւ ինտեգրացման մակարդակի բարձրացման վերաբերյալ»,- ասել Է պետության ղեկավարը:

«Նման հարթակ կարող Է դառնալ Աստանայի տնտեսական ֆորումը»,- հավելել Է նախագահ Նազարբաեւը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am